Ծրագրի թիրախը՝ 200 երիտասարդ և 100 ծնող:

Իրականացնող կազմակերպություններ
Մասնագիտական կողմնորոշում՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառությամբ
ԴՈՒԷԼ-ը օգնում է բացահայտել քո ուժեղ կողմերը, զարգացնել աշխատաշուկայում անհրաժեշտ հմտությունները և իրական միջավայրում փորձարկել քեզ հետաքրքրող մասնագիտությունները։
Սովորի՛ր կիրառելով
Մասնակիցներ
Մասնագիտական կողմնորոշում
ԴՈՒԷԼ-ի մասնագիտական կողմնորոշման գործընթացը երիտասարդին ուղեկցում է ինքնաբացահայտումից մինչև իրական մասնագիտական փորձառություն։ Մեր մոտեցումը համադրում է մասնագիտական կողմնորոշումը, աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը և դուալ կրթության սկզբունքները. ուսումնառությունը կապվում է երկու միջավայրի հետ՝ կրթական միջավայր և իրական աշխատավայր։
Երեք փուլերը՝ քայլ առ քայլ
Փուլ 01
Մասնագիտական կողմնորոշման հոգեբանի աջակցությամբ քարտեզագրում ես հետաքրքրություններդ, ուժեղ կողմերդ ու արժեքներդ։
Այս փուլում ձևավորվում է մասնակցի անհատական մասնագիտական պորտֆոլիոն, որը դառնում է հաջորդ քայլերի հիմքը։
Կրթապիտակներ
Կրթապիտակը հաստատում է կոնկրետ հմտություն կամ ավարտված ուսումնական արդյունք, ոչ թե միայն ներկայություն։ Խաղայնացումը զուսպ է՝ առաջընթաց, ձեռքբերում, բացահայտում։
Ինչպես է աշխատում առաջընթացը
Ընտրի՛ր կրթապիտակը՝ չափանիշը, ապացույցն ու բացվող հնարավորությունը տեսնելու համար
Հաղորդակցություն
Հստակ խոսք և ակտիվ լսում
ԴՈՒԷԼ կողմնացույց
Ծրագիրն ավարտվում է կողմնացույցով՝ պատրաստի մասնագիտական պորտֆոլիոյով։
ԴՈՒԷԼյան ժամանակագրություն
Ժամանակագրությունը աճող անձնական պատմություն է. ամեն ավարտված գործողություն ավելացնում է թվագրված հանգրվան, կրթապիտակ կամ ապացույց։
Աշխարհագրություն
Տասը մարզ և մայրաքաղաքը. ԴՈՒԷԼ-ի արշավներն ու ծրագրերը հնչել են ամբողջ Հայաստանում։ Ամեն մարզ իր եղանակն ունի, բայց հարցը ամենուր նույնն է. ո՞վ ես ուզում դառնալ։
250+
շրջանավարտ
45+
գործընկեր
10+
ուսումնական բաժին
10
մարզ Հայաստանում
Ընթացիկ ծրագիր
Գործնական մասնագիտական կողմնորոշում և աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն 14–24 տարեկան երիտասարդների համար՝ ծնողների ներգրավմամբ։ Երիտասարդների և ծնողների համար գործում են առանձին գրանցումներ։
Ծրագրի թիրախը՝ 200 երիտասարդ և 100 ծնող:

Իրականացնող կազմակերպություններ



Դուէլցիներ
Յուրաքանչյուր դուէլցի սկսում է իր հարցից և առաջ է գնում ինքնաբացահայտման, մասնագետների հետ շփման ու գործնական փորձի միջոցով։

«Ի՞նչ դառնամ»։ ԴՈՒԷԼ-ում այդ հարցին ոչ ոք չի պատասխանում քո փոխարեն. քեզ տալիս են գործիքներ, որ պատասխանը գտնես ինքդ։

Իրական մենթորներ, ընկերությունների շրջայցեր, կրթապիտակներ։ Սխալվելն այստեղ ուսումնառության մասն է, ոչ թե խնդիր։

Ծրագրի վերջում ունես պատրաստի մասնագիտական պորտֆոլիո, ԴՈՒԷԼյան ժամանակագրություն և հաջորդ քայլերի հստակ ծրագիր։
Գործընկերներ
Գործընկեր կազմակերպությունները ընդունում են շրջայցեր, տրամադրում մենթորներ իրենց լավագույն մասնագետներից և բացում աշխատանքի աշխարհը մասնակիցների առաջ։


















Հստակ պայմաններ
Երկուսը տարբեր ուղիներ են։ Խմբային ծրագրերը ֆինանսավորվում են դրամաշնորհներով և ընտրված մասնակիցների համար անվճար են. անհատական խորհրդատվությունը վճարովի ծառայություն է՝ խմբային հավաքագրումից դուրս։
Մասնակցությունն անվճար է
Վճարովի անհատական ծառայություն
Նորություններ
Հաղորդակցում, համագործակցություն, խնդիրների լուծում, ինքնակազմակերպում և մասնագիտական պատրաստվածություն՝ պարզ բացատրված։
Կարդալ ավելին
Գործնական խորհուրդներ ծնողների համար․ ինչպես լինել կողքին՝ առանց ընտրությունը փոխարենը կատարելու։
Կարդալ ավելին
Ինքնաբացահայտման քայլերը՝ հետաքրքրություններից և ուժեղ կողմերից մինչև փորձված ու ստուգված ուղղություն։
Կարդալ ավելին
Դու էլ կարող ես
Դիմի՛ր ծրագրին, եթե 14–24 տարեկան ես, կամ դարձի՛ր գործընկեր, եթե ուզում ես երիտասարդների կողքին լինել այդ ճանապարհին։