Անցնել բովանդակությանը
ԴՈՒԷԼ

Փաստաթղթեր

Գաղտնիության քաղաքականություն

Այս էջը նկարագրում է, թե ինչ տվյալներ է հավաքում duel.am կայքը և ինչպես են դրանք օգտագործվում։

Ինչ տվյալներ ենք հավաքում

Անձնական տվյալներ կայքը հավաքում է միայն այն դեպքում, երբ ինքներդ եք ուղարկում դրանք ձևերի միջոցով՝ անուն, կոնտակտային տվյալներ և հայտի բովանդակություն։ Կայքը չի օգտագործում հետագծող cookie-ներ։

Այցելությունների վիճակագրություն

Կայքը հաշվում է այցելությունները, որպեսզի հասկանանք, թե որ էջերն են օգտակար և ինչպես բարելավել կայքը։ Գրանցվում են բացված էջերը, դրանցում անցկացրած ժամանակը և թե մինչև որտեղ են ոլորվել, էջում կատարված գործողությունները (ձևի լրացումն ու ուղարկումը՝ առանց գրվածի, միայն նշված մարզով, հեռախոսահամարի կամ էլ. հասցեի սեղմումը, այլ կայքի հղմամբ անցումը), որտեղից եք եկել (օրինակ՝ որոնողական համակարգից կամ սոցիալական ցանցից), սարքի, էկրանի և դիտարկիչի տեսակն ու լեզուն, երկիրը և մոտավոր բնակավայրը։ IP հասցեն չի պահվում, cookie-ներ չեն օգտագործվում, և Ձեր սարքում ոչինչ չի գրանցվում․ նույն այցելուին տարբերում ենք միայն մեկ օրվա ընթացքում՝ ամեն օր փոխվող գաղտնի բանալիով։ Վիճակագրությունը պահվում է 25 ամիս և չի փոխանցվում երրորդ կողմերի։

Ինչի համար ենք օգտագործում

Ձևերով ուղարկված տվյալները օգտագործվում են բացառապես Ձեր հայտին պատասխանելու համար՝ ծրագրի դիմում, ծնողի գրանցում, գործընկերության հայտ, խորհրդատվության ամրագրում կամ ընդհանուր հարց։ Տվյալները չեն վաճառվում և չեն փոխանցվում երրորդ կողմերի՝ գովազդի նպատակով։

Անչափահասների տվյալները

14–17 տարեկան դիմորդներից խնդրում ենք ծնողի կամ խնամակալի կոնտակտ։ Անչափահասների մասին պատմություններ կամ լուսանկարներ հրապարակվում են միայն մասնակցի և ծնողի/խնամակալի գրավոր համաձայնությամբ։

Կապ

Տվյալները ջնջելու կամ հարցերի համար գրեք info@duel.am հասցեին։