Մասնագիտական կողմնորոշում Արմավիրի մարզում

Մասնակցի՛ր «ԴՈՒ ԷԼ»-ի երկամսյա մասնագիտական կողմնորոշման ծրագրին և կայացրո՛ւ վստահ մասնագիտական ընտրություն: Ծրագրին կարող են մասնակցել 16-22 տարեկան մարզաբնակ արցախցիները, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։

Ծրագրի ավարտին մասնակիցը՝
🔹️  կունենա հստակ մասնագիտական կողմնորոշում՝ անցնելով կարիերայի խորհրդատվություն մասնագիտական կողմնորոշման հոգեբանի հետ,
🔹️️  կզարգացնի արդի աշխատաշուկային անհրաժեշտ հմտություններ՝ անկախ մասնագիտությունից,
🔹️  կայցելի Հայաստանի լավագույն ընկերություններ,
🔹️  կծանոթանա ️ամենապահանջված մասնագիտություններին,
🔹️  կփորձարկի ապագա մասնագիտությունը՝ իրական աշխատանքային միջավայրում։

💡  Լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան անցնելու փորձնակություն:
🔗  Գրանցման հղում՝ https://forms.gle/T5QnQLB3x78tJGBa6
📅  Տեղերը սահմանափակ են։
📩  Հարցերի դեպքում՝ info@duel.am, dueleducation@gmail.com
📞  +37499053922
📌  Ծրագիրն իրականացվում է Շվեցիարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ։